ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Հայաստանում զոհվածների ընտանիքների նկատմամբ այսօրվա վայրենի վերաբերմունքը աղետ է լինելու Հայաստանի ապագայի նկատմամբ

Հայաստանում  զոհվածների ընտանիքների նկատմամբ այսօրվա վայրենի վերաբերմունքը աղետ է լինելու Հայաստանի ապագայի նկատմամբ
19.05.2023 | 21:53

Զոհվածների ծնողների, ընտանիքների նկատմամբ պետության մոտեցումը երբեք պետք է չանցներ հոգատարության, պատրաստակամության սահմանը։

Զոհվածների ընտանիքները անձնվիրության, զոհաբերության խորհրդանիշ են, և իշխանությունները նրանց նկատմամբ որդեգրած մոտեցմամբ ցույց են տալիս պետության ապագա զարգացման ուղղությունը։

Վիետնամական պատերազմից հետո ԱՄՆ-ը պատերազմի մասնակիցների, զոհվածների ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք էր որդեգրել, որով ամերիկացիները ո՛չ միայն ոգևորությամբ էին նվիրվում երկրին, այլև պատերազմի մասնակցությունը նաև հատուկ ստատուս էր ինչպես մասնակիցների, այնպես էլ նրանց ընտանիքների համար։ Ընդ որում, բոլորովին կապ չուներ, թե զոհվածների ընտանիքները պաշտպանում էին օրվա իշխանությանը, թե ոչ։

Հայաստանում զոհվածների ընտանիքների նկատմամբ այսօրվա վայրենի վերաբերմունքը աղետ է լինելու Հայաստանի ապագայի նկատմամբ։

Էսօր հիշեք ասածս, որ վաղը չասեք, թե ինչու է տարածված դասալքությունը։

Իշխանության քաղաքականությունը դասալքության քարոզչության է նմանվում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ